Բաժիններ՝

Ուկրաինան այժմ առնչություն չունի ո՛չ ԵՄ-ի, ո՛չ ՆԱՏՕ-ի հետ. Յունկեր

Ուկրաինան ներկայում առնչություն չունի ո՛չ Եվրամիության, ո՛չ ՆԱՏՕ-ի հետ, եւ դա բոլորը պետք է գիտակցեն: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը:

«Ես տեսա, որ իմ բարեկամը (Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն) մի քանի օր առաջ ասել է, թե Ուկրաինան ԵՄ է, ՆԱՏՕ է: Ներկայում դա ոչ մեկն է, ոչ մյուսը: Բոլորը պետք է դա գիտենան»,-ասել է Յունկերը՝ ելույթ ունենալով Եվրամիության դեսպանների առջեւ:

Նա նշել է, որ «ներկայում աշխարհում 60 պատերազմ է ընթանում, դրանցից ոչ մեկը տեղի չի ունենում Եվրոպայում, եթե չհաշվենք Ուկրաինան, որը եվրոպական չէ՝ Եվրամիության առումով»:

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն օգոստոսի 26-ին հայտարարել է, որ իր երկիրը կշարունակի ընթանալ եվրոպական եւ եվրատլանտյան ուղիով եւ կդառնա ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի անդամ:

Նրա խոսքով՝ «առանձին քաղաքական գործիչներ Ուկրաինայի ներսում եւ նրա սահմաններից դուրս» չեն հավատում ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հեռանկարին: Պորոշենկոն վստահ է, որ Կիեւը կկատարի բոլոր չափանիշները երկու կազմակերպություններին անդամակցության հայտ ներկայացնելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս