
Կիմ Չեն Ընի ընտանիքում երրորդ երեխան է ծնվել. Yonhap

Հարավային Կորեայի հետախուզությունն իմացել է, որ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը երրորդ անգամ հայր է դարձել: Ինչպես օգոստոսի 29-ին հայտնել է Yonhap գործակալությունը, հյուսիսկորեացիների առաջնորդի կինը՝ Լի Սոլ Չժուն, երեխա է ունեցել այս տարվա փետրվարին: Երեխայի սեռի եւ անվան վերաբերյալ տեղեկատվություն չի հայտնվում:
Կիմ Չեն Ընը եւ Լի Սոլ Չժուն ամուսնացել են 2009 թվականին: Այդ ժամանակից ի վեր նրանք ունեցել են երկու երեխա, սակայն առաջին երեխայի մասին սոսկ հայտնի է որ նա ծնվել է 2010 թվականին: Հյուսիկորեացիների առաջնորդի երկրորդ երեխան՝ Կիմ Չժու Էն աղջիկը, ծնվել է 2013 թվականին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: