
ԱՄՆ-ն մոտ 100 իրանցի է արտաքսել երկրից

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մոտ 100 իրանցի է արտաքսել երկրից:
Այս մասին հաղորդում է New York Times թերթը՝ հղում անելով անունը չհայտնած իրանցի և ամերիկացի պաշտոնյաների:
«Թրամփի վարչակազմն ԱՄՆ-ից Իրան է արտաքսում մոտ 100 իրանցի՝ ինքնաթիռով», – ասվում է հրապարակման մեջ։Ինչպես թերթին հայտնել են իրանցի պաշտոնյաները, արտաքսվող իրանցիներին տեղափոխող չարթերային չվերթը Լուիզիանայից մեկնել է տեղական ժամանակով սեպտեմբերի 29-ի երեկոյան։
Հրատարակությունը, վկայակոչելով պաշտոնատար անձին, նաև գրում է, որ Իրանի արտաքին գործերի նախարարությունը համակարգում է արտաքսվածների վերադարձը, որոնց տրվել են անվտանգության և որևէ խնդրի բացակայության հավաստիացումներ։