Բաժիններ՝

Տեխասում «Հարվի» փոթորկի զոհերի թիվը հասել է 14-ի

Տեխասում «Հարվի» փոթորկի զոհերի թիվը հասել է 14-ի: Այդ մասին հայտնել է Fox News ամերիկյան հեռուստաալիքը:

Տեղի օդերեւութաբանական ծառայությունները նախազգուշացնում են, որ առաջիկա օրերին հորդառատ անձրեւները կշարունակվեն եւ կարող են հանգեցնել իրադրության վատթարացման, ինչպես նաեւ հեղեղումների՝ հարեւան նահանգներում:

Փրկարարները շարունակում են տեղի բնակիչների տարհանումը տարերքից առավել տուժած շրջաններից: Օգոստոսի լույս 29-ի գիշերը փրկվել եւ ժամանակավոր տեղավորման կետեր են ուղարկվել հազարավոր մարդիկ:

«Հարվի» փոթորիկը ԱՄՆ-ի ծովափին հարվածել է օգոստոսի լույս 26-ի գիշերը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031