«Լավ հարաբերություններ ենք ցանկանում Թուրքիայի հետ, բայց պետք է իրատես լինենք». Մերկել
Գերմանիան շահագրգռված է Թուրքիայի հետ լավ հարաբերությունների հաստատմամբ, սակայն իրականությունն ստիպում է կոշտ քաղաքականություն վարել: Այդ մասին Բեռլինում հայտարարել է ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը՝ ելույթ ունենալով տարեկան մամուլի ասուլիսում:
«Ես ավելի լավ հարաբերություններ կցանկանայի Թուրքիայի հետ, բայց մենք պետք է իրատես լինենք»,-ասել է նա:
Մերկելը հիշեցրել է այդ երկրում մարդու իրավունքների հետ կապված իրադրության, ինչպես նաեւ Գերմանիայի քաղաքացիների ձերբակալումների մասին: «Հենց այդ պատճառով մենք որոշեցինք վերանայել մեր քաղաքականությունն Անկարայի նկատմամբ»,-նշել է Գերմանիայի նախարարների կաբինետի ղեկավարը, հաղորդել էՏԱՍՍ-ը: