Բաժիններ՝

Նազարբաևն առաջարկել է օրինականացնել բոլոր դե-ֆակտո միջուկային պետությունների կարգավիճակը

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն առաջարկել է օրինականացնել այն պետությունների կարգավիճակը, որոնք դե-ֆակտո միջուկային զենքի են տիրում։

«Ես առաջարկում եմ կատարել բոլոր դե-ֆակտո միջուկային պետությունների կարգավիճակի օրինականացում եւ գումարել միջուկային զենք ունեցող երկրների գագաթնաժողով՝ համատեղ քննարկելու այդ գլոբալ հիմնախնդրի լուծման հարցերը»,- ասել է Նազարբաեւը ՄԱԳԱՏԷ-ի ցածրհարստացված ուրանի բանկի բացման արարողության ընթացքում:

Խոսելով ԿԺԴՀ-ի կողմից բալիստիկ հրթիռի հերթական փորձարկման մասին՝ Նազարբաեւն ընդգծել է, որ Ղազախստանը «վճռականորեն պաշտպանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2371 բանաձեւը»: «Կարծում ենք, որ երեք միջուկային պետությունների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Չինաստանի համագործակցության համար լուրջ հարթակը կարող է սկսվել հենց այդ հարցով»,- հավելել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031