Բաժիններ՝

Ղրղզստանում խորհրդարանական վաղաժամկետ ընտրությունները նշանակվել են նոյեմբերի 30-ին

Ղրղզստանում խորհրդարանական վաղաժամկետ ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի 30-ին:

Այս մասին սեպտեմբերի 30-ին հայտնել է Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունը։

«Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը պատգամավորների վաղաժամկետ ընտրությունները նշանակել է նոյեմբերի 30-ին», – ասվում է հաղորդագրության մեջ։

Նախագահի կողմից ստորագրված հրամանագրի համաձայն՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հանձնարարվել է կազմակերպել քվեարկության անցկացումը, այդ թվում՝ հեռավար։ 

Տեղական պետական ​վարչակազմերին և տեղական ինքնակառավարման մարմիններին հանձնարարվել է աջակցություն ցուցաբերել համապատասխան լիազոր մարմինների և ընտրական հանձնաժողովների աշխատանքին՝ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում կազմակերպչական, տեխնիկական հարցերում։

Սեպտեմբերի 25-ին Ղրղզստանի խորհրդարանի պատգամավորները պաշտպանել են նախաձեռնող խմբի՝ ինքնալուծարման շուրջ առաջարկությունը։

Ղրղզստանի խորհրդարանի յոթերորդ գումարման պատգամավորների լիազորությունների ժամկետը պետք է լրանար 2026 թվականի նոյեմբերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930