Վերլուծաբաններն ակնկալում էին, որ ընտրությունները կկայանան աշնանը, սակայն կառավարությունը համաձայնեցրել է դրանց անցկացումն ավելի վաղ ժամկետում՝ հուլիսի 4-ին։։
ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունն առայժմ չի մեկնաբանել այս հայտարարությունը։
Անկեղծ ասած, իմ խնդիրը չի, և ես չեմ էլ ուզում ձեր ներքին խոհանոցային դաշտ մտնել, բայց այն առաջահերթությունները, որոնք դրված են Հայաստանի դեպքում՝ լավն են, թե վատը՝ չեմ ուզում գնահատել, բայց որ դրանք չեն աշխատում, դա գոնե ինձ համար միանշանակ է:
Բանիյասի հիվանդանոցում հայտնել են, որ վիրավորների թիվը 12 է, իսկ ավիահարվածից զոհվել է 2 տարեկան մի աղջիկ։
Նիստի ընթացքում միութենական շուկայում առկայությունն ապահովելու համար փոփոխություններ են կատարվել դեղերի գրանցման և փորձաքննության կանոններում, սահմանվել են հետագա քայլեր՝ որոշելու հարկային ինտենսիվ ապրանքների ցանկը, որոնց առնչությամբ պետք է որոշվեն ռիսկի նվազագույն ցուցանիշներ՝ ապրանքների մաքսային արժեքը վերահսկելու նպատակով։
Զավորոտնյուկը նկարահանվել է 30-ից ավելի ֆիլմերում և սերիալներում, վարել է հեռուստաշոուներ։
Գեռերոյի նահանգում նախընտրական քարոզարշավի ժամանակ սպանել են քաղաքապետների պաշտոնի հինգ թեկնածուների և պատգամավորի մեկ թեկնածուի:
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների ընթացքում, ըստ տեղի իշխանությունների, ավելի քան 36 170 պաղեստինցի է զոհվել։
Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):
ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հաղորդել է, որ մայիսի 28-ին, Սանաայի ժամանակով ժամը 12:05-ի և 13:40-ի միջև ընկած ժամանակահատվածում հութիները Եմենում իրենց վերահսկողության տակ գտնվող շրջաններից հինգ հականավային բալիստիկ հրթիռ են արձակել Կարմիր ծով:
Ադրբեջանը ցանկանում է Հայաստանի հետ, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագիրը ստորագրել նոյեմբերին։ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչը հայտարարել է, որ Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանն աշխարհի ուշադրության կենտրոնում է, ինչը մեծ հնարավորություն է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հասնելու համար։
Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան պաշտոնապես հետ է կանչել Իսրայելում երկրի դեսպան Ֆեդերիկա Մեյերին, որի գործառույթներն այժմ կատարելու է գործերի ժամանակավոր հավատարմատարը: Այդ մասին հայտնում է բրազիլական Globo կայքը:
Իր խոսքում ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավարը նշել է, որ ԵՄ-ն պետք է արագ դառնա «ունակ խաղացող պաշտպանության և անվտանգության ոլորտում»։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը սփյուռքահայ գործարար, համաշխարհային էներգետիկայի և անվտանգության փորձագետ, տնտեսագետ, գրող Վահան Զանոյանն է։
Արցախից ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերման գործընթացի ֆոնին հայտնի դարձավ, որ ՌԴ-ն մտադիր է հյուպատոսարան բացել Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում։ Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Գրիգորի Կարասիննայս մասին խոսել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի Միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամեդ Սեիդովի հետ հանդիպմանը։ Այս մասին գրում է ТАСС գործակալությունը։
Շվեդիայի պաշտպանության նախարար Փոլ Յոնսոնի տվյալներով` Ստոկհոլմը Կիևին կփոխանցի ASC 890 հեռահար ռադիոտեղորոշիչ ինքնաթիռ՝ ուժեղացնելու հակաօդային պաշտպանությունը, միջին հեռահարության «օդ-օդ» տեսակի կառավարվող հրթիռներ, Pbv 302 զրահափոխադրիչներ, հրետանային զինամթերք։
Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից՝ նշելով, որ նիստի օրակարգում ընդգրկված են երեք տասնյակից ավելի հարցեր:
Իսկ մայիսի 28-ին Զելենսկին և Պորտուգալիայի վարչապետ Լուիշ Մոնտենեգրուն երկկողմ համաձայնագիր են ստորագրել անվտանգության ոլորտում համագործակցության շուրջ։
Ամերիկացի առաջնորդի այս խոսքերը առաջացրել են Չինաստանի նախագահի «զայրացած արձագանքը», ով հարցրել է, թե արդյո՞ք Բայդենը սպառնում է իրեն։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը վերջերս նաև ասել էր, որ արևմտյան երկրները ցանկանում են «վերահսկել» Մոլդովայի ղեկավարությունը՝ ինչպես որ Ուկրաինայի դեպքում է:
Իրավիճակը Ռաֆահում սարսափեցնող է, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ մամուլի ասուլիսում
Ընթացակարգի համաձայն՝ վետոն հաղթահարելուց հետո օրենքը եռօրյա ժամկետում կրկին նախագահին է ուղարկվում ստորագրելու համար։ Եթե պետության ղեկավարը հինգ օրվա ընթացքում այն չստորագրի, ապա օրենքը ստորագրում և հրապարակում է խորհրդարանի խոսնակը, որից հետո այն ուժի մեջ է մտնում։
Այժմ անցումային խորհուրդը, որը նաև նախագահական լիազորություններ ունի, ըստ երկրի սահմանադրության, պետք է ընտրություններ անցկացնի մինչև 2026 թ․ փետրվարի 7-ը։
ԵԱՏՄ-ում մշակված BEE-online միջազգային թվային ծառայությանն արդեն 36 հայկական ձեռնարկություն է միացել։
Ռուսաստանցի պաշտոնյան հույս է հայտնել, որ նախապատրաստական աշխատանքները շուտով կսկսվեն:
Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը ցավակցություն է հայտնել միջադեպի առնչությամբ, ինչպես նաև հրահանգել է օգնություն տրամադրել տուժածներին։
Հյուրի խնդրանքով ԱԺ նախագահի տեղակալը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակը, տարածաշրջանային զարգացումները:
Ազգային ժողովի՝ խորհրդարանի ստորին պալատի ընտրություններին մասնակցում է 52 կուսակցություն։ 40,1 միլիոն ընտրողներից քվեարկելու համար գրանցվել է 27,4 միլիոնը կամ 68 տոկոսը։ Քվեարկության արդյունքները կհրապարակվեն հունիսի 2-ին։
Ուկրաինայի Հայոց թեմի հոգևոր դասը նույնպես հայտարարություն է տարածել
Նամակում նա նշել է, որ ցավով են տեղեկացել, որ Հայաստանի հյուսիսային շրջաններումն հորդառատ անձրևները ջրհեղեղի են հանգեցրել, ինչն էլ իր հերթին հանգեցրել է զոհերի, վնասներ է պատճառել շենք-շինություններին և ենթակառուցվածքներին։