Շեյնբաումը դարձել է առաջին կինը, որը կգլխավորի Մեքսիկայի կառավարությունը։ Նա ներկայացնում էր երկրում իշխող «Մորենա» ձախ կուսակցությունը։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը հույս է հայտնել, որ Երևանը կհստակեցնի կառույցի հետ իր հարաբերությունների հեռանկարները։
Գալանտը շեշտել է, որ ռազմական գործողությունները երկու նպատակ ունեն՝ տապալել ՀԱՄԱՍ-ի կառավարումը և ռազմական ուժը և վերադարձնել գերիներին։
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը դատապարտում է Ադրբեջանի պետական ռեժիմի վարած քաղաքականությունը և հորդորում է միջազգային կազմակերպություններին ու ժողովրդավարական երկրներին՝ դատապարտելու ալիևյան բռնապետական ռեժիմը, կանխելու հայ մշակութային ժառանգության ոչնչացումը:
Լարվածությունը պահպանվում է Իսրայելի հյուսիսային սահմանին։ Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների ներխուժումից հետո Իսրայելը ռազմական գործողություններ է իրականացնում Գազայի հատվածում։
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է «Օտարերկրյա ազդեցության մասին» օրենքը, հաղորդում է «Ազատության» «Էխո Կավկազա»-ն։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ հանդիպման ժամանակ քննարկվել են ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը և Շվեյցարիայում կայանալիք Խաղաղության համաշխարհային գագաթնաժողովը։
Ադրբեջանում ակտիվորեն պատրաստվում են ՄԱԿ–ի կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովը (COP 29) օգտագործել Հայաստանի դեմ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը` վերլուծելով ադրբեջանական աղբյուրներում տեղեկությունները միջազգային համաժողովի նախապատրասման վերաբերյալ։
2024 թվականի սկզբից Իսրայելի ռազմաօդային ուժերը 34 անգամ հարվածներ են հասցրել Սիրիայի շրջաններին։
Լեմկինի ինստիտուտը պաշտպանել է Հայաստանի քաղաքացիների խաղաղ բողոքի իրավունքը և երկրի կառավարությանը կոչ արել զսպվածություն ցուցաբերել, հարգել մարդկանց՝ իրենց անհամաձայնությունն արտահայտելու հիմնարար իրավունքը:
Մալդիվների կառավարությունը որոշել է արգելել Իսրայելի անձնագրերով մուտքը երկիր՝ Գազայի հատվածի վրա Իսրայելի հարձակումների առնչությամբ հանրության աճող դժգոհության ֆոնին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովստին:
Կորեայի Հանրապետությունը միջոցներ կձեռնարկի ի պատասխան Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության շարունակական սադրիչ գործողությունների, որոնց թվում են աղբի փուչիկներ ուղարկելն ու GPS ազդանշանների խափանումը։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Չինաստանի արտգործնախարար Վան Իի հրավերով երկուշաբթի կայցելի Չինաստան, հայտնում է Անադոլու գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնիին՝ ազգային տոնի առթիվ:
Շվեդիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը շաբաթ օրը կանչվել է Իրանի ԱԳՆ՝ շվեդ պաշտոնյայի կողմից Թեհրանի հասցեին հնչեցրած մեղադրանքներից հետո, գրում է Mehr-ը։
Կողմերը հանդիպել են մայիսի 31–ին Ժնևում:
Սա չափազանց ուշագրավ իրավիճակ է, որն արտացոլում է հարաբերությունների արատավոր բնույթը, որը զուրկ է հարաբերությունների տարրական կանոններից։ Ընկալումն այն է, որ հարաբերվում են թելադրանքի, պահանջատիրության դիրքերից այն դեպքում, երբ Հայաստանի կողմից բոլոր քայլերն արվել են, սակայն այդ պահանջներն անընդհատ փոխվում են։ Ուստի հիմա էլ ցանկանում են հայ-թուրքական սահմանի բացման հարցով ճնշել և կառավարել ՀՀ արտաքին հարաբերությունները։
Ֆրանսիայում ազգությամբ չեչեն 18-ամյա երիտասարդ է ձերբակալվել, նա կասկածվում է ահաբեկչություն ծրագրելու մեջ։ Ձերբակալվածի անունն առայժմ չի նշվում, գրում է Euronews-ը։
Չիլինգարովը Գյումրու պատվավոր քաղաքացի է, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի ասպետ։
Նյու Յորքի երդվյալ ատենակալները հինգշաբթի ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին մեղավոր ճանաչեցին հաշվապահական փաստաթղթեր կեղծելու մեջ՝ 2016 թ. նախագահական ընտրություններից առաջ պոռնոաստղին վճարած գումարը թաքցնելու համար:
Հայաստանը չի մասնակցել Ալմաթիում կայացած ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին, քանի որ ՀԱՊԿ միջոցառումներին բարձր ու բարձրագույն մակարդակով մասնակցությունը սառեցված վիճակում է, ավելին՝ Հայաստանը դադարեցրել էր նաև ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորումը։
2023 թվականի ապրիլի 15-ից Սուդանում արյունահեղ մարտեր են ընթանում Արագ արձագանքման ուժերի և կանոնավոր բանակի միջև։ Կողմերը հակասական տեղեկություններ են հայտնում մարտական գործողությունների ընթացքի մասին:
Բայդենն ավելի վաղ հայտարարել էր, որ Իսրայելն առաջարկել է գործարք կնքել, որը ներառում է նախնական վեցշաբաթյա զինադադար՝ իսրայելական ուժերի մասնակի դուրսբերմամբ և որոշ պատանդների ազատմամբ:
Մակրոնը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով:
Ֆոն դեր Լյայենը գտնում է, որ վերջին առաջարկը կարևոր հնարավորություն է Գազայում պատերազմը և քաղաքացիական բնակչության տառապանքները դադարեցնելու ուղղությամբ շարժվելու համար: Նրա կարծիքով՝ այս եռափուլ մոտեցումը հավասարակշռված և իրատեսական է, ունի բոլոր կողմերի աջակցության կարիքը:
Ավելի վաղ Գոլուբևը հայտնել էր, որ Տարասովսկի շրջանում խոշոր անտառային հրդեհի պատճառ կարող էր լինել կայծակը։ Բնակավայրերին վտանգ չի սպառնում:
Փաշինյանը Միշուստինին շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի և բարեմաղթանքների համար, նրան շնորհավորել ՌԴ կառավարության ղեկավարի պաշտոնում վերանշանակվելու առիթով և հաջողություններ մաղթել:
Լուկաշեկոն համոզմունք է հայտնել, որ առևտրի, արդյունաբերության և հումանիտար ոլորտում առկա զարգացումներն ամենաբարձր մակարդակով աջակցության շնորհիվ լրացուցիչ հնարավորությունների հորիզոններ կբացեն Երևանի և Մինսկի համար։
ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով: