Բաժիններ՝

ԱՄՆ-ն սկսել է չարտերային թռիչքները Մերձավոր Արևելքից իր քաղաքացիներին տեղափոխելու նպատակով

Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը հայտարարել է, որ մեկնարկել են չարտերային թռիչքներ ԱՄՆ այն քաղաքացիների համար, ովքեր Իրանի դեմ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր մնացել են Մերձավոր Արևելքում։

Պետդեպարտամենտից տեղեկացրել են, որ արդեն իսկ մեկ ինքնաթիռ դուրս է եկել Մերձավոր Արևելքի տարածքից՝ ամերիկացիներին տուն բերելով։

Պետդեպարտամենտի հայտարարության մեջ, սակայն, նշված չէ, թե որ երկրի տարածքից է թռել ինքնաթիռը։ Ամերիկյան կողմը հայտնել է, որ առաջիկայում կլինեն նոր չվերթներ՝ կոչ անելով Միացյալ Արաբական Էմիրություններում, Կատարում, Սաուդյան Արաբիայում և Իսրայելում գտնվող ամերիկացիներին կապ հաստատել իրենց հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս