Պուտինը հայտարարել է, որ ԵՄ պատժամիջոցների պատճառով քննարկում է Եվրոպա բնական գազի մատակարարումները լիովին դադարեցնելու հարցը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարությանը հանձնարարելու է մշակել դեպի Եվրոպա գազի մատակարարումների դադարեցման հարցը։ ՌԴ նախագահը ենթադրել է, որ Ռուսաստանին ավելի հարմար է դադարեցնել մատակարարումները հենց հիմա՝ չսպասելով 2027 թվականին, երբ Եվրամիությունը կորոշի ամբողջությամբ հրաժարվել ռուսական գազից։
Պուտինը ԵՄ շուկաներում տեղի ունեցողը անվանել է էներգետիկ շուկայում սխալ քաղաքականության արդյունք․ «ԵՄ-ն էներգետիկ ոլորտում վարում է այնպիսի քաղաքականություն, որը ոչ մի կապ չունի Եվրոպայի ժողովուրդների շահերի հետ։ ՌԴ-ն միշտ եղել և մնում է էներգառեսուրսների հուսալի մատակարար բոլոր գործընկերների, այդ թվում՝ ԵՄ-ի համար»,-հայտարարել է Պուտինը։



