Իսպանիան ռազմական ինքնաթիռով տարհանել է իր քաղաքացիներին Մերձավոր Արևելքից
Իսպանական ռազմական ինքնաթիռը հաջողությամբ տարհանել է Մերձավոր Արևելքում բնակվող 171 իսպանացիների, որոնք ցանկանում էին հեռանալ տարածաշրջանից ամերիկյան և իսրայելական ուժերի կողմից Իրանի դեմ հարձակմամբ սկսված պատերազմական իրավիճակով պայմանավորված։
Ինչպես հաղորդում է Asscoiated Press լրատվական գործակալությունը, ինքնաթիռը մարտի 5-ի առավոտյան ժամանել է Մադրիդի մոտակայքում գտնվող ավիաբազա։ Ինքնաթիռը թռիչք է իրականացրել Օմանից։
Իսպանական իշխանությունները նաև տարհանում են քաղաքացիներին սովորական չվերթներով։
Իսպանիայի կառավարությունն ավելի վաղ հրաժարվել էր թույլ տալ ամերիկյան ռազմական ուժերին օգտագործելու իր երկու ռազմաբազաներն Իրանի դեմ գործողությունների համար։
Դրան ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կդադարեցնի առևտուրն Իսպանիայի հետ։



