Բաժիններ՝

Դա ֆուտբոլի պատմության մեծագույն կողոպուտն է․ Սպերցյան

«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Спорт-Экспресс» պարբերականին տված հարցազրույցում անդրադարձել է Կրիշտիանու Ռոնալդու – Լիոնել Մեսսի հավերժական բանավեճին, ինչպես նաև նշել է, թե ում է համարում իր բացարձակ կուռքը։

Խոսելով ժամանակակից ֆուտբոլի երկու լեգենդների մասին՝ հայ կիսապաշտպանը նշել է.

«Հավանաբար, նախապատվությունը կտամ Մեսսիին, այլ ոչ թե Ռոնալդուին։ Բայց դա չի նշանակում, որ Ռոնալդուն ինձ դուր չի գալիս։ Ես շարունակում եմ հետևել նրանց կարիերային անգամ եվրոպական թոփ լիգաներից հեռանալուց հետո։ Միևնույն է, պարբերաբար միացնում եմ նրանց մասնակցությամբ խաղերի տեսությունները։ Անգամ այս տարիքում նրանք հիասքանչ բաներ են անում խաղադաշտում»։

Այնուամենայնիվ, Սպերցյանն ընդգծել է, որ իր գլխավոր ֆավորիտն այլ ֆուտբոլիստ է.

«Ընդհանուր առմամբ, իմ նախապատվությունը տալիս եմ Անդրես Ինիեստային։ Ինձ համար նա ամենասիրելի խաղացողն է։ Այն, որ 2010 թվականին նրան չհանձնեցին «Ոսկե գնդակը», ֆուտբոլի պատմության մեծագույն կողոպուտն է»,- եզրափակել է ֆուտբոլիստը։

Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա խաղացողը «ցուլերի» կազմում մասնակցել է 26 հանդիպման՝ դառնալով 10 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։

Armsport.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031