Կիպրոսը հայտնում է, որ բրիտանական բազայի վրա հարձակված ԱԹՍ-ն թռել է Լիբանանից
Կիպրոսը պնդում է, որ երկրի հարավային ափամերձ շրջանում գտնվող բրիտանական ավիաբազային հարվածած «Շահեդ» անօդաչու թռչող սարքը արձակվել է Բեյրութից։
Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը,կիպրացի պաշտոնյա, ով ցանկացել է անանուն մնալ, մարտի 5-ին հաստատել է, որ մարտի 2-ին՝ կեսգիշերից անմիջապես հետո Ակրոտիրիի ռազմաօդային ուժերի վրա հարձակում իրականացրած անօդաչուն դուրս է եկել Լիբանանի մայրաքաղաքից։
Եվս երկու անօդաչու որսացել են նույն բրիտանական ռազմաբազայի ռազմական ինքնաթիռները։



