Իրանական ԱԹՍ է ընկել Նախիջևանի օդանավակայանի և դպրոցի տարածքում․ ադրբեջանական ԶԼՄ

Ադրբեջանական ԶԼՄ–ները հայտնում են, թե «Իրանից արձակված հրթիռներն ու ԱԹՍ–ները» ընկել են Նախիջևանի օդանավակայանի տարածքում։

Նախիջևանի օդանավակայանում վնասներ են գրանցվել, ինչպես երևում է ադրբեջանական APA լրատվական գործակալության հրապարակած տեսանյութում։

Օդանավակայանի տարածքում այժմ հրդեհ է ։ Նախիջևանը գտնվում է Իրանի սահմանից մոտավորապես 30 կմ հեռավորության վրա։ Սա Ադրբեջանի տարածքի վրա իրականացվող առաջին հարվածն է, իրանական կողմը դեռևս մեկնաբություն չի տվել։

Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնում են, որ Իրանի տարածքից արձակված երկու անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) ընկել և պայթել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ ԱԹՍ-ներից մեկն ընկել է Նախիջևանի օդանավակայանի տերմինալի շենքի վրա, իսկ երկրորդը՝ Շեքերաբադ գյուղի դպրոցի հարևանությամբ։

«Մենք վճռականորեն դատապարտում ենք Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից իրականացված այս հարձակումները, որոնց հետևանքով վնասվել է օդանավակայանի շենքը և վիրավորվել է երկու խաղաղ բնակիչ», – նշված է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։

Միջադեպի պատճառով Բաքվում Իրանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ։

Հարձակմանը հաջորդել է օդանավակայանի հարակից շրջանների կրթական հաստատությունների աշակերտների և ուսուցիչների շտապ տարհանումը։ Այս պահին իրավիճակը գտնվում է ուժայինների հսկողության տակ, իսկ իրանական կողմից պաշտոնական պարզաբանումներ դեռևս չեն ստացվել։

Տեսանյութը` 168.am-ի տելեգրամյան ալիքում։

Տեսանյութեր

Լրահոս