Իրանը բարեկամ երկրների 2 նավի թույլատրել է անցնել Հորմուզի նեղուցով

Իրանին բարեկամ երկրների երկու նավի թույլատրվել է անցնել Հորմուզի փակված նեղուցով. հայտարարել ԵՆ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունից։

«Երկու նավերը, որպես բարեկամ երկրների նավեր, Իրանի թույլտվությամբ և հավանությամբ, անցնելու թույլտվություն են ստացել»,- հաղորդել է Mehr գործակալությունը։

Դա տեղի է ունեցել Իրանի «Ճշմարիտ խոստում-4» ռազմական գործողության երրորդ օրը, որն այն սկսել է իր դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական գործողություններին ի պատասխան։

Այդ ժամանակվանից ի վեր, ԻՀՊԿ անանուն աղբյուրը պարզաբանել է, որ Պարսից ծոցում Իսրայել ուղղվող ցանկացած ամերիկյան կամ բրիտանական նավ համարվում է Իրանի օրինական թիրախ։

Տեսանյութեր

Լրահոս