Նոր Զելանդիայի կառավարությունը քաղաքացիներին տարհանելու նպատակով ռազմական ինքնաթիռներ կուղարկի Մերձավոր Արևելք
Նոր Զելանդիայի կառավարությունը երկու ռազմական ինքնաթիռ կուղարկի Մերձավոր Արևելք, որպեսզի տարհանեն նորզելանդացիներին, երբ պայմանները թույլ տան։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։
Նոր Զելանդիայի արտգործնախարար Ուինսթոն Փիթերսը և պաշտպանության նախարար Ջուդիթ Քոլինսը հայտարարել են, որ կառավարությունը նաև բանակցություններ է վարում ավիաընկերությունների հետ, այդ թվում՝ չարտերային թռիչքների տարբերակները քննարկելու համար։
Դուբայից դեպի Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաք չվերթները ներկայում չեն իրականացվում։Նախարարները հայտնել են, որ Մերձավոր Արևելքում ապրում է մոտ 3000 նորզելանդացի։
«Մենք չենք կարող վստահ լինել, թե երբ և ինչպես կարող են հնարավոր լինել քաղաքացիական անձանց տարհանման գործողություններ, բայց մենք ուզում ենք պատրաստ լինել, եթե և երբ պայմանները դա հնարավոր դարձնեն», – ասել է Փիթերսը։



