Բաժիններ՝

Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանը մասնակի վերաբացվել է

Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանը հինգ օր փակ մնալուց հետո վերաբացվել է։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Աթենքից իսրայելցիներին տեղափոխող օդանավը մարտի 5-ի առավոտյան վայրէջք է կատարել օդանավակայանում։

Ակնկալվում է, որ իսրայելական ավիաընկերությունները կօգնեն տուն վերադառնալ մոտ 100000 իսրայելցիների, ովքեր մնացել են դրսում Իսրայելի օդային տարածքի փակ լինելու պատճառով։

Իսրայելի իշխանությունները հաստատել են օդային տարածքի մասնակի վերաբացումը։

The Times of Israel-ի փոխանցմամբ՝ առաջին 24 ժամվա ընթացքում թույլատրվելու է ժամում մեկ՝ մոտ 200 ուղևոր տեղափոխող ուղևորատար ինքնաթիռի թռիչք։

Այս պահի դրությամբ հաստատվել են միայն մուտքային չվերթները։

Իսրայելի օդային տարածքը փակվել էր փետրվարի 28-ից, երբ Իսրայելը և ԱՄՆ-ն համատեղ խոշոր ռազմական գործողություններ սկսեցին Իրանի դեմ, իսկ Իսլամական Հանրապետությունը պատասխանեց հրթիռային կրակով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031