Բաժիններ՝

Սաուդյան Արաբիան հայտնել է ԱԹՍ ոչնչացնելու մասին

Սաուդյան Արաբիան հայտնել է, որ մարտի 5-ին երկրի տարածքում անօդաչու թռչող սարք է ոչնչացվել։ Այս մասին հայտնում է երկրի Saudi Press պաշտոնական լրատվական գործակալությունը։

«Պաշտպանության նախարարության խոսնակ, գեներալ-մայոր Թուրքի ալ-Մալիքին հայտարարել է, որ Ալ-Ջուֆ շրջանի արևելքում անօդաչու թռչող սարք է հայտնաբերվել և ոչնչացվել»,- ասվում է հայտարարության մեջ՝ առանց այլ մանրամասներ տրամադրելու։

Այն բանից հետո, ինչ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը փետրվարի 28-ին հարձակում սկսեցին Իրանի դեմ՝ այդ երկրի կողմից միջուկային զենք մշակելու մեղադրանքով, իրանական կողմը սկսեց պատասխան հարվածները՝ թիրախավորելով Մերձավոր Արևելքի երկրներում գտնվող ամերիկյան ռազմաբազաները։ Անցնող օրերի ընթացքում իրանական հրթիռները հարվածներ են հասցրել նաև Սաուդյան Արաբիայի տարածքում՝ այդ թվում վնասելով նաև երկրի խոշոր նավթային գործարաններից մեկը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031