Հունաստանի Կոմոտինի քաղաքում Թուրքիայի հյուպատոսի օգնականը կնոջ՝ Դերյայի հետ արդեն երեք օր է՝ անհայտ կորած է:
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով նոյեմբերի 20-21-ը Հայաստան պաշտոնական այց կկատարի Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին, ով հայտարարել էր պաշտոնից հեռանալու մասին, նախագահ Միշել Աունին հայտնել է, որ նոյեմբերի 22-ին կվերադառնա Լիբանան:
Ավիավթարների հետաքննիչները և ոստիկանությունը վերսկսում են հետաքննությունը՝ պարզելու Մեծ Բրիտանիայի Բուքինգհեմշիր կոմսության երկնքում նոյեմբերի 17-ին ինքնաթիռի և ուղղաթիռի բախման պատճառը:
Արգենտինական ռազմածովային նավատորմը լայնամասշտաբ որոնողական աշխատանքներ է սկսել Հարավային Ատլանտիկայում անհետացած ռազմական սուզանավը գտնելու համար:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և նրա տիկնոջ՝ Մելանյա Թրամփի՝ 2005 թվականի հարսանիքից մնացած տորթի կտորը Լոս Անջելեսում հանվել է աճուրդի:
Էրդողանը հրապարակավ մեղադրել է Վաշինգտոնին Դաեշ-ին ֆինանսավորելու, ինչպես նաև՝ քուրդ ապստամբների միջոցով Սիրիայի և Թուրքիայի ներքաղաքական իրավիճակն ապակայունացնելու մեջ:
Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին մեկնել է Ֆրանսիա իր հրաժարականի պատճառով առաջացած ճգնաժամի մասին խոսելու համար:
Աստվածաշնչի թանգարանն այցելուներին ներկայացնում է Սուրբ գրքի տարբեր երանգները՝ աստվածաշնչային երգեր, տեքստեր, նույնիսկ՝ նորաձեւություն:
Չինաստանի արևմուտքում՝ Տիբեթի ինքնավար շրջանում նոյեմբերի 18-ին գրանցվել է 6.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:
Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրիին և նրա ընտանիքի անդամներին տեղափոխող ուղղաթիռը եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով արտակարգ վայրէջք է կատարել:
Սաուդյան Արաբիան հետ է կանչել Գերմանիայում իր դեսպանին խորհրդատվությունների համար, ինչպես նաև իրենց երկրում Գերմանիայի դեսպանին բողոքի նոտա է հանձնել:
Նախապատմական մամոնտների կմախքների բացառիկ հավաքածուն, որոնք հայտնաբերվել են Սիբիրում, աճուրդի են հանել Բիլինգշերսթում (Մեծ Բրիտանիա): Տեսանյութում ցուցադրվում է, թե ինչ տեսք ունեն նախապատմական կենդանիների կմախքները:
«Եթե Վիեննայում տեղի ունենալիք նախարարական հերթական հանդիպմանը, որը նախատեսվում է այս տարվա դեկտեմբեր ամսին, գործընթացը կոնկրետ առաջընթացի հասնի, ապա 2018 թ. սպասվում է երկու նախագահների` Սարգսյանի և Ալիևի միջև նոր հանդիպում»:
International SOS բժշկական ծառայությունների ընկերության աշխատակիցները կազմել են աշխարհի ինտերակտիվ քարտեզը, որի վրա նշված են ճանապարհորդների համար ամենավտանգավոր եւ անվտանգ երկրները:
Ռուսական 6 ռազմավարական Ту-22М3 կործանիչներ Սիրիայի Ալ-Բուկեմալ քաղաքի շրջակայքում ավիահարվածներ են հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին:
Զիմբաբվեի մայրաքաղաք Հարարեում իրադրությունը հսկողության տակ վերցրածզինվորականների և նախագահ Ռոբերտ Մուգաբեի միջև բանակցություններըշարունակվում են:
Կողոպտիչներն ամերիկացի թենիսիստուհի Վինուս Ուիլյամսի տնից 400 հազար դոլար գումարի փող եւ թանկարժեք իրեր են հափշտակել:
Եվրասիական տնտեսական միությունը մոտ է Չինաստանի հետ ազատ առեւտրի գոտու մասին (ԱԱԳ) համաձայնագրի ստորագրմանը:
Գյոթեբորգում Եվրամիության արտահերթ գագաթնաժողովի արդյունքներով Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, Եվրախորհրդարանի ղեկավար Անտոնիո Տայանին եւ ԵՄ-ի խորհրդում նախագահող Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը նոյեմբերի 17-ին ստորագրել են ծրագրային պարտավորությունները քաղաքացիների սոցիալական իրավունքների բնագավառում՝ ԵՄ-ի «սոցիալական բաղադրիչը»։
Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման հայտարարված պլանների իրագործումը նրան կզրկի ՆԱՏՕ-ի տեխնոլոգիաներից օգտվելու հնարավորությունից եւ, հավանաբար, կբերի այն բանին, որ Անկարայի նկատմամբ կկիրառվեն այլ միջոցներ, որոնք կսահմանափակեն հինգերորդ սերնդի F-35 ամերիկյան բազմաֆունկցիոնալ կործանիչ-ռմբակոծիչների գնման եւ օգտագործման նրա հնարավորությունները:
Փարիզում 92 տարեկան հասակում վախճանվել է կինոյի եւ թատրոնի ֆրանսիացի դերասան Ռոբեր Իրշը: Այդ մասին հայտնել է Le Monde թերթը:
Իրաքի կառավարական ուժերն ազատագրել են Անբարի նահանգի Ռավա քաղաքը՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների վերջին խոշոր հենակետն արաբական երկրում:
Անհրաժեշտ է էլ ավելի շատ աշխատանք կատարել դեկտեմբերին Brexit-ի շուրջ համաձայնության հասնելու համար, բայց բանակցություններում համաձայնության հասնելու հույսը պահպանվում է:
Եվրամիության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ մշտապես նույնն է եղել. հաջակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբում եռանախագահող երկրների ջանքերին և մոտեցումներին:
Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Հասան Ռոուհանիի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ նոյեմբերի 22-ին Սոչիում կայանալիք հանդիպումը պետք է խթանի ուղղակի բանակցությունները Սիրիայի կառավարության եւ ընդդիմության միջեւ:
«Աշխատատեղեր Հայաստանում կան, կարող եմ դա հաստատել։ Այստեղ ներկա գործատուների հետ զրուցելու առիթ ունեցա, տարբեր ոլորտի մասնագետների կարիք զգացվում է նրանց մոտ»:
Ֆրանսիական ռոք-երաժշտության աստղ Ջոնի Հոլիդեյը նոյեմբերի լույս 13-ի գիշերը շնչառական անբավարարության պատճառով շտապ կարգով տեղափոխվել է Փարիզի հիվանդանոցներից մեկը:
Իտալիայի Պարմա քաղաքում 87 տարեկան հասակում մահացել է Սիցիլիայի «Կոզա նոստրա» մաֆիական կազմակերպության նախկին պարագլուխ Տոտո Ռիինան:
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավագովը հայտարարում է, որ ինքը նախագահական հավակնություններ չունի, բայց ավելի ուշ կորոշի այն թեկնածուին, որին կաջակցի նախագահական ընտրություններում։