Բաժիններ՝

ԵԱՏՄ-ն մոտ է Չինաստանի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրմանը. Շուվալով

Եվրասիական տնտեսական միությունը մոտ է Չինաստանի հետ ազատ առեւտրի գոտու մասին (ԱԱԳ) համաձայնագրի ստորագրմանը: Այդ մասին «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում հայտնել է ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը:

«Մենք բարձր աստիճանի պատրաստության մեջ ենք Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ համաձայնագիր ստորագրելու հարցում: Ավարտվում են բանակցություններն Իրանի հետ, եւ մենք հուսով ենք, որ մոտ ժամանակներս կավարտվեն բանակցությունները Սինգապուրի հետ»,-ասել է նա:

Ինչպես նշել է Շուվալովը, ԵԱՏՄ-ն հնարավորություն ունի ԱԱԳ-ի շուրջ բանակցություններ սկսել «մի քանի տասնյակ երկրների» հետ, որոնց թվում են՝ Եգիպտոսը եւ Հնդկաստանը: ԵԱՏՄ-ի եւ ՉԺՀ-ի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության համաձայնագրի շուրջ բանակցություններն ընթանում են Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի 2015 թվականի մայիսի 8-ի որոշման հիման վրա:

Բանակցություններին մասնակցում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, ԵԱՏՄ-ի երկրների ազգային կառավարությունների ներկայացուցիչները, ինչպես նաեւ փորձագետներ եւ Չինաստանի տարբեր գերատեսչությունների պաշտոնատարներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս