
Ռուսական կործանիչները Սիրիայի տարածքում ահաբեկիչների դիրքերին նոր ավիահարվածներ են հասցրել

Ռուսական 6 ռազմավարական Ту-22М3 կործանիչներ Սիրիայի Ալ-Բուկեմալ քաղաքի շրջակայքում ավիահարվածներ են հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին: Ինչպես հաղորդում է «Ռիա նովոստի»-ն, այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Ավիահարվածների թիրախ են հանդիսացել ահաբեկիչների պաշտպանական դիրքերը, կենդանի ուժը և զրահատեխնիկան: Կործանիչները թռիչք են իրականացրել Ռուսաստանից՝ անցնելով Իրանի և Իրաքի օդային տարածքները: Սիրիայում ռուսական Ту-22М3 կործանիչներին ապահովագրել են «Հմեյմիմ» ռազմական օդանավակայանի Су-30СМ կործանիչները:
Առաջադրանքը կատարելուց հետո բոլոր կործանիչները վերադարձել են «Հմեյմիմ» օդանավակայան: Վերջին երկու օրերի ընթացքում ռուսական ավիացիայի կողմից սա երկրորդ հարվածն է եղել Ալ-Բուկեմալի շրջակայքում: Մեկ շաբաթվա ընթացքում ՌԴ օդատիեզերական ուժերը Սիրիայում ոչնչացրել են ահաբեկիչների ավելի քան 12550 օբյեկտ: