Բաժիններ՝

Իտալիայում մահացել է «Կոզա նոստրայի» նախկին պարագլուխը

Իտալիայի Պարմա քաղաքում 87 տարեկան հասակում մահացել է Սիցիլիայի «Կոզա նոստրա» մաֆիական կազմակերպության նախկին պարագլուխ Տոտո Ռիինան: Այդ մասին հայտնել են Հռոմի զանգվածային լրատվամիջոցները:

Ռիինան հիվանդ էր մի քանի տարի: Նա մահացել է Պարմայի հիվանդանոցի՝ դատապարտյալների համար բաժանմունքում, որտեղ գտնվում էր երկու վիրահատություններից հետո: Վերջին վիրաբուժական միջամտությունից հետո Ռիինան դեղորայքային կոմայի մեջ էր:

Ռիինայի մահվանից մեկ օր առաջ Իտալիայի արդարադատության նախարար Անդրեա Օռլանդոն նրա կնոջը եւ որդիներին թույլատրել է հրաժեշտ տալ մաֆիայի նախկին պարագլխին: Ըստ որում նրա որդիներից մեկն այդպես էլ չի կարողացել հրաժեշտ տալ հորը, քանի որ նույնպես բանտային պատիժ է կրում:

Իտալացի քննիչների կարծիքով, չնայած այն բանին, որ իր կյանքի վերջին 24 տարին Ռիինան անցկացրել է ճաղերի հետեւում, նրան հաջողվել է կազմակերպել համակարգ, որի շնորհիվ նա բանտից շարունակել է կառավարել սիցիլիացի մաֆիականներին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս