Բաժիններ՝

Կազմվել է 2018 թվականին զբոսաշրջիկների համար ամենավտանգավոր երկրների քարտեզը

International SOS բժշկական ծառայությունների ընկերության աշխատակիցները կազմել են աշխարհի ինտերակտիվ քարտեզը, որի վրա նշված են ճանապարհորդների համար ամենավտանգավոր եւ անվտանգ երկրները:

Ընկերության կայքում զետեղված քարտեզի վրա պետությունները նշված են տարբեր գույներով՝ կախված այն վտանգի աստիճանից, որն սպասում է զբոսաշրջիկին:

Այցելության համար առավել վտանգավոր երկրները նշված են կարմիր գույնով. դրանք են՝ Սիրիան, Մալին, Լիբիան, Հարավային Սուդանը, Եմենը, Աֆղանստանը եւ Սոմալին: Զբոաշրջիկների համար առավել անվտանգ պետությունները նշված են կանաչ գույնով: Դրանց թվում են՝ Ֆիլիպինները, Նորվեգիան եւ Իսլանդիան:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս