
Արգենտինայի նախագահի ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել

Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրիին և նրա ընտանիքի անդամներին տեղափոխող ուղղաթիռը եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով արտակարգ վայրէջք է կատարել: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է Telam գործակալությունը:
Մակրին ուղևորվում էր զբոսաշրջային Չապադմալալ քաղաք՝ հանգստի, սակայն ամպրոպն ու ուժեղ քամին ստիպել են օդաչուներին նստեցնել ուղղաթիռը:
Նախագահի ու նրա ընտանիքի անդամների հետևից եկել է ավտոշարասյունը, որն էլ նրանց ցամաքային ճանապարհով հասցրել է նախատեսված վայր: