Ֆիլիպինյան ծովում՝ Ճապոնիայի Օկինավա կղզուց հարավ-արեւելք ընկած շրջանում կործանված ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ինքնաթիռում եղած 11 մարդկանցից ութը հայտնաբերվել են:
Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը նոյեմբերի 22-ին հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին «Մանաս» առաջին աստիճանի շքանշանով պարգեւատրելու մասին:
Կամերունը միացել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիային՝ դառնալով այդ միավորման 74-րդ անդամը։
Ռուսաստանի ժողովրդական արտիստ, օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին, որը մահացել է նոյեմբերի 22-ին, կտակ է թողել, որի համաձայն՝ նրա մարմինը պետք է դիակիզվի, իսկ աճյունափոշին բաժանվի երկու մասի եւ հողին հանձնվի Մոսկվայում ու երգչի հայրենիքում՝ Կրասնոյարսկում:
Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ Կրեմլում հուղարկավորված Իոսեֆ Ստալինի մարմինը պետք է տեղափոխվի Վրաստան, «որպեսզի Ռուսաստանի միլիոնավոր բնակիչները ազատ շունչ քաշեն` իմանալով, որ ստալինյան ոգին հեռացել է Ռուսաստանից»:
ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Հիզեր Նոյերթը պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, որում վերջինս ակնարկել էր Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձի հետ ԱՄՆ-ի կապի մասին:
«Լավրովի այցը սովորական այց էր: Հասկանալի է, որ այն Արցախի հարցի քննարկման համար էր: Այդ քննարկումը եղել է, և ակնհայտ է, որ ոչ մի լուրջ փոփոխություն կամ զարգացում Արցախի հարցում այս փուլում սպասել պետք չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի հիվանդանոցում նոյեմբերի 21-ին 67 տարեկան հասակում վախճանվել է 1970-ական թվականներին հանրաճանաչ ամերիկացի դերասան եւ երգիչ Դեւիդ Քեսիդին:
«Ռոսպրոմբանկի» ղեկավար Սերգեյ Սալոգուբովը ձերբակալվել է այդ կազմակերպության ավելի քան 750 մլն ռուբլի գումարի միջոցների հափշտակման մեղադրանքով:
Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին 1 մլրդ եվրո է փոխանցել «Քութայիսի համալսարանական համալիրի» կառուցման համար:
Լոնդոնում վախճանվել է հայտնի օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է երգիչ Դմիտրի Մալիկովը:
Air China առաջատար չինական ավիաընկերությունը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է Պեկինից ԿԺԴՀ-ի մայրաքաղաք Փենյան իրականացվող թռիչքները:
Արգենտինական San Juan կորած սուզանավի որոնումներում գործի դրված մի քանի նավեր եւ ինքնաթիռներ ուղղություն են վերցրել դեպի այն վայրը, որտեղ ինչ-որ ազդանշան է գրանցվել:
Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին, որը նոյեմբերի 4-ին Սաուդյան Արաբիայում հայտարարել էր պաշտոնը թողնելու մասին, նոյեմբերի 22-ին ժամանել է Բեյրութ:
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Հեզեր Նաուերթը նոյեմբերի 21-ին լրագրողների համար կայացած կանոնավոր ճեպազրույցի ժամանակ Թուրքիայի հետ իր երկրի հարաբերությունները համեմատել է ամուսինների կյանքի հետ, որոնց միջեւ խոսք ու կռիվ է լինում։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 21-ին լրագրողներին հայտարարել է, որ հիանալի հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Ճապոնացի ճարտարապետ Շիգերու Բանը Մայր Թերեզայի անվան մրցանակ է ստացել սոցիալական գործունեության բնագավառում ձեռքբերումների համար:
Փորձագետները նախազգուշացնում են, որ հեռակառավարմամբ արդի ավտոմոբիլները կարող են մահաբեր զենք դառնալ ցանցահենների ձեռքին:
ԱՄՆ-ի ռազմական գերատեսչությունն արգելել է Ճապոնիայում տեղակայված իր զորքերին օգտագործել ալկոհոլային խմիչքներ: Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Օկինավայի կղզում տեղի է ունեցել խոշոր ավտովթար ամերիկյան զինվորների մասնակցությամբ, որի արդյունքում գրանցվել է մարդկային զոհ:
«Եվրասիական տնտեսական միությունը ևս դեմ չէր լինի օգտվել այս օրինակից և համագործակցել Եվրոպական միության հետ, քանի որ իզոլյացված հնարավոր չէ զարգացնել միություն»:
ԱՄՆ-ի Ատլանտայում (Ջորջիայի նահանգ) հաշված վայրկյաններում քանդել են «Ջորջիա Դոում» ծածկած մարզադաշտը:
Reuters-ի փոխանցմամբ՝ իր հրաժարականի նամակում Մուգաբեն շեշտել է, որ որոշումը կայացրել է կամավոր կերպով:
Գերմանիայի՝ ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների մեծամասնությունը հանդես է գալիս Բունդեսթագի նոր ընտրությունների անցկացման օգտին այն բանից հետո, երբ ձախողվեցին բանակցությունները Քրիստոնեադեմոկրատական միություն/ Քրիստոնեասոցիալական միություն պահպանողական դաշինքի, Ազատ դեմոկրատական կուսակցության եւ «կանաչների» մասնակցությամբ կառավարող կոալիցիայի շուրջ:
Վաշինգտոնում անցած Հայագիտական ընկերակցության հատուկ համաժողովի ընթացքում ամերիկահայ գիտնականներն ու ուսուցիչները քննարկել են արեւմտահայերենի պահպանման հեռանկարները:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Ֆրանսիայի իր պաշտոնակից Էմանուել Մակրոնի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է միջուկային համաձայնագիրը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան կմասնակցի էր Ռիադում Սիրիային նվիրված կոնսուլտացիաներին, որոնք կանցկացվեն նոյեմբերի 28-ին Ժնեւում միջսիրիական բանակցությունների ութերորդ փուլի նախապատրաստման շրջանակներում:
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Ռուսաստանի Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի հետ կայացած հանդիպման ընթացքում հաստատել է, որ երկիրը ռազմական առումով չեզոք է մնալու:
Բրազիլիայի Կամպու Լիմպու Պաուլիստա քաղաքի դեղատանը ոստիկանը, փոքրիկ որդուն գրկած, գնդակահարել է երկու կողոպտիչների:
Շուրջ 50 մարդ էզոհվել այն պայթյունից, որը նոյեմբերի 21-ին տեղի է ունեցել Նիգերիայի Մուբի քաղաքում:
Գանայում նկարահանումների ժամանակ զոհվել է բրիտանացի օպերատոր Մարկ Միլսոմը, որը նկարահանել է, մասնավորապես, «Շեռլոքը», «Գահերի խաղը» եւ այլ հայտնի սերիալներ: