
Իրաքի կառավարական ուժերը գրավել են ԻՊ-ի վերջին ամրակետը երկրի տարածքում. Al Sumaria

Իրաքի կառավարական ուժերն ազատագրել են Անբարի նահանգի Ռավա քաղաքը՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների վերջին խոշոր հենակետն արաբական երկրում: Այդ մասին, ինչպես նոյեմբերի 17-ին հայտնել է Al Sumaria հեռուստաալիքը, հայտարարել է Իրաքի զինված ուժերի համատեղ գործողությունների հրամանատարության ներկայացուցիչ Աբդել Ամիր Յարալան։
«Բանակի ստորաբաժանումներն աշխարհազորայինների հետ (սուննի ցեղերի) հետ համատեղ միջազգային կոալիցիայի ռազմաօդային ուժերի աջակցությամբ ԻՊ-ի խմբավորումից ամբողջովին ազատագրել են Ռավա քաղաքը»,-ասել է նա: Նշվում է, որ «բնակավայրում եւ արվարձաններում շենքերի վրա բարձրացվել են Իրաքի դրոշները»: Առկա տեղեկատվության համաձայն, զինյալները ծանր կորուստներ են կրել, ելուզակային կազմավորումների մնացորդները թաքնվել են երկրի արեւմուտքի անապատային տեղանքում:
Իրաքի ներքին գործերի նախարար Քասեմ ալ Արաջիի խոսքով՝ Ռավայի նկատմամբ հսկության վերականգնումը նշանակում է, որ «ռազմական տեսակետից Իրաքում ահաբեկչական խմբավորմանը վերջ է տրված», հաղորդել է ՏԱՍՍ-ը: