Բաժիններ՝

ԱՄՆ-ն սպառնացել է Թուրքիային զրկել ՆԱՏՕ-ի տեխնոլոգիաներից՝ ռուսական Ս-400-ի գնման դեպքում

Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման հայտարարված պլանների իրագործումը նրան կզրկի ՆԱՏՕ-ի տեխնոլոգիաներից օգտվելու հնարավորությունից եւ, հավանաբար, կբերի այն բանին, որ Անկարայի նկատմամբ կկիրառվեն այլ միջոցներ, որոնք կսահմանափակեն հինգերորդ սերնդի F-35 ամերիկյան բազմաֆունկցիոնալ կործանիչ-ռմբակոծիչների գնման եւ օգտագործման նրա հնարավորությունները:

Այդ մասին հայտնել է Defense News պարբերականը՝ հղում անելով ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի նախարարի օգնականի տեղակալ Հեյդի Գրանտի արած հայտարարությանը: Գրանտի խոսքով՝ եթե Ս-400-ի շուրջ Մոսկվայի եւ Անկարայի միջեւ համաձայնության փաստական ձեռքբերման վերաբերյալ վերջին հաղորդումները հաստատվեն, դա լուրջ ազդեցություն կունենա ՆԱՏՕ-ի հետ Թուրքիայի հետագա ռազմական համագործակցության վրա: Գրանտը նշել է, որ մինչ այժմ ԱՄՆ-ը այդ գործարքը լուրջ վերլուծության չէր ենթարկում Հյուսիսատլանտյան դաշինքի ազդեցիկ անդամի դիրքերից:

«Մենք մտադիր ենք ձեռնամուխ լինել այն բանի քննարկմանը, որ եթե թուրքերը դա իրագործեն, ինչպես մենք կկարողանանք ապագայում ապահովել փոխգործակցությունը Թուրքիայի հետ,-հայտարարել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչը շաբաթահանդեսին տված հարցազրույցում:-Բայց արդեն այժմ ես կարող եմ ձեզ ասել, որ մեր ռազմավարությունը մեզ թույլ չի տալիս գործակցել այդ համակարգի (Ս-400-ի) հետ»: Գրանտն ընդգծել է, որ Թուրքիայի վերը նշված մտադրությունները էականորեն կբարդացնեն այդ երկիր առաջին F-35 ինքնաթիռների՝ 2018 թվականին պլանավորված փոխադրումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս