Բաժիններ՝

Թալանել են թենիսիստուհի Վինուս Ուիլյամսի տունը

Կողոպտիչներն ամերիկացի թենիսիստուհի Վինուս Ուիլյամսի տնից 400 հազար դոլար գումարի փող եւ թանկարժեք իրեր են հափշտակել: Այս մասին հայտնել է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով Փալմ Բիչ Գարդենսի (Ֆլորիդայի նահանգ, ԱՄՆ) ոստիկանությանը, որտեղ գտնվում է 37-ամյա մարզուհու տունը:

Նշվում է, որ կոտրանքով գողությունը կատարվել է սեպտեմբերի 1-ից մինչեւ 5-ն ընկած ժամանամիջոցում, երբ Ուիլյամսը Նյու Յորքում ելույթներ էր ունենում թենիսի գծով ԱՄՆ-ի բաց առաջնությունում (US Open), որտեղ զիջեց կիսաեզրափակիչում: Թենիսիստուհու՝ հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսով տունը գտնվում է Փալմ Բիչ Գարդենսի (Ֆլորիդայի նահանգ) հեղինակավոր եւ լավ պահպանվող շրջանում, տան մոտավոր արժեքը կազմում է 2,3 միլիոն դոլար: Ոստիկանությունը չի հայտնել, թե հատկապես ինչ է գողացվել մարզուհու տնից, նաեւ չի տեղեկացվում գործով ձերբակալվածների մասին:

Վինուս Ուիլյամսը Մեծ սաղավարտի մրցաշարերի յոթնակի հաղթող է, դրանցից հինգ հաղթանակները նա տարել է Ուիմբլդոնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930