
Ավագովը մտադիր չէ 2019 թվականին իր թեկնածությունն առաջադրել Ուկրաինայի նախագահի ընտրություններում

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավագովը հայտարարում է, որ ինքը նախագահական հավակնություններ չունի, բայց ավելի ուշ կորոշի այն թեկնածուին, որին կաջակցի նախագահական ընտրություններում։
«Ո՛չ, չեմ առաջադրի: Բայց ես սպասում եմ կողմնորոշվելու, թե ում աջակցեմ»,- նոյեմբերի լույս 17-ի գիշերն ասել է Ավագովը «1+1» հեռուստաալիքում «Իշխանության իրավունք» ծրագրի եթերում՝ պատասխանելով այն հարցին, թե մասնակցելու է արդյոք հերթական նախագահական ընտրություններին՝ որպես թեկնածու: Նախագահի հերթական ընտրություններն Ուկրաինայում պլանավորված են 2019 թվականին: