
Սիբիրի մամոնտների կմախքները որոշել են վաճառել աճուրդում

Նախապատմական մամոնտների կմախքների բացառիկ հավաքածուն, որոնք հայտնաբերվել են Սիբիրում, աճուրդի են հանել Բիլինգշերսթում (Մեծ Բրիտանիա): Տեսանյութում ցուցադրվում է, թե ինչ տեսք ունեն նախապատմական կենդանիների կմախքները:
Այն մոտավորապես 16 հազար տարի առաջ մամոնտների իսկական «ընտանիք» էր. կմախքները պատկանում են հասուն արուին ու էգին եւ նրանց երկու ձագերին: Այս մնացորդները հայտնաբերվել են Սիբիրում: Նախնական գնահատումների համաձայն, հավաքածուի դիմաց կարելի է ստանալ 525 հազար դոլար: Մասնագետները հավատացնում են, որ ցուցադրանքն անգին է, քանի որ այն գոյություն ունի միակ օրինակով: