
Սաուդյան Արաբիան խորհրդատվությունների համար հետ է կանչել Գերմանիայում իր դեսպանին

Սաուդյան Արաբիան հետ է կանչել Գերմանիայում իր դեսպանին խորհրդատվությունների համար, ինչպես նաև իրենց երկրում Գերմանիայի դեսպանին բողոքի նոտա է հանձնել: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է սաուդյան SPA գործակալությունը:
Համաձայն թագավորության արտգործնախարարության աղբյուրի տեղեկությունների՝ Սաուդյան Արաբիան նման քայլի է գնացել Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելի՝ լիբանանցի գործընկերոջ հետ հանդիպմանն արած հայտարարությունից հետո:
«Թագավորությունն այս հայտարարությունները համարում է ինքնաբուխ, ապատեղեկատվության վրա հիմնված, տարածաշրջանում կայունությանը չնպաստող»,- ասվում է Սաուդյան Արաբիայի ԱԳՆ որոշման մեջ: