Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան աբսուրդի թատրոն է անվանել The New York Times թերթի տեղեկատվությունը, ըստ որի՝ իբր Ռուսաստանն ու Չինաստանը գաղտնալսում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցները:
«ԱՄՆ-ի համար Հայաստանում անորոշ իրավիճակը հանդիսանում է ուղիղ հնարավորություն ողջ տարածաշրջանում սեփական ազդեցությունը խորացնելու և, հետևաբար՝ Ռուսաստանի դիրքերը թուլացնելու համար»:
Եվրախորհրդարանը հավանություն է տվել մի բանաձեւի, որով կոչ է արվում ընդհանուր դիրքորոշում մշակել Սաուդյան Արաբիային զենքի մատակարարման բռնարգելք սահմանելու համար, ինչպես նաեւ պատժամիջոցներ նախատեսել էր Ռիադի դեմ։
Լրագրող Ջամալ Հաշքաջիի սպանությունը վաղօրոք ծրագրված է եղել:
Եվրախորհրդարանը Ստրասբուրգում կայացած իր նստաշրջանում Ղրիմում ահաբեկչության համար դատապարտված Օլեգ Սենցովին հայտարարել է 2018 թվականի Սախարովի անվան «Հանուն ազատախոհության» մրցանակի դափնեկիր, ում Ուկրաինան համարում է իր քաղաքացին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Բոլթոնը Երևան է եկել Բաքվից, որտեղ նրա արած առանցքային հայտարարություններից մեկն այն էր, որ որևէ նոր բան չի բերել Արցախի կարգավորման գործընթացի վերաբերյալ և չի եկել դասախոսություններ կարդալու»:
«Ցանկացած երկրի դեպքում ռազմական բնույթի մասնակցությունը Սիրիայում կլինի սխալ, քանի որ այնտեղ արդեն 7-8 հակամարտող կողմ կա»,-ասաց նա:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի գլխավորած պատվիրակությանը:
Եթովպիայի խորհրդարանը հոկտեմբերի 25-ին երկրի նոր նախագահ է ընտրել դիվանագետ Սահլե-Վորկ Զեւդեին, որը դարձել է պատմության մեջ այդ պաշտոնն զբաղեցրած առաջին կինը:
ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփը լրագրողների հետ կայացած հանդիպմանը դատապարտել է նրանց, ովքեր պայթանյութ պարունակող կասկածելի ծանրոցներ են ուղարկել ԱՄՆ-ի քաղաքական ու պետական գործիչներին։
Ուկրաինայի ինը մարզերում անբարենպաստ եղանակի պատճառով հոսանքազրկված է շուրջ 150 բնակավայր:
Ֆինլանդիայում հոկտեմբերի 25-ին սկսվել են Northern Coasts-2018 («Հյուսիսային ափեր») միջազգային ծովային զորավարժությունները, որոնք տեղի կունենան հոկտեմբերի 25-ից մինչեւ նոյեմբերի 8-ը:
Կրասնոդարի երկրամասում հորդառատ անձրեւների պատճառով երկու մարդ է զոհվել:
Եվրախորհրդարանը (ԵԽ) հոկտեմբերի 24-ին քվեարկել է 2021 թվականից Եվրամիությունում որոշակի պլաստիկե իրերի, մասնավորապես, սեղանի ամանեղենի եւ սպասքների, բամբակի ձողիկների, կոկտեյլի ցողունիկների եւ խառնիչների, օդապարիկների բռնիչների օգտագործման արգելքի սահմանման օգտին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դատապարտել է բռնության կիրառումը որպես քաղաքական հակառակորդների վրա ճնշման մեթոդ եւ ամերիկացիներին կոչ է արել գոյություն ունեցող բոլոր տարաձայնությունները կարգավորել՝ նոյեմբերի 6-ին մասնակցելով Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին:
Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչները հոկտեմբերի 25-ին ՀԱՄԱՍ-ի ութ ռազմական թիրախ են խոցել Գազայի հատվածում ի պատասխան հրեական պետության տարածքի հրթիռակոծման:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Սաուդյան Արաբիայի Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդ թագավորի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում պահանջել է բացահայտել Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում լրագրող Ջամալ Հաշքաջիի զոհվելու հանամանքների հետաքննության մանրամասնությունները:
«ԱՄՆ-ը ցանկանում է է՛լ ավելի ամուր ներքաշվել ԼՂ հակամարտության կառավարման կառուցվածք, և Երևանից հեռացող դեսպանը, փաստորեն, հերթական անգամ դա հասկացրեց՝ հայտարարելով Հայաստանի ապակառուցողական դիրքորոշման մասին, որ Երևանը չի ցանկանում փոխանցել տարածքների մի մասն Ադրբեջանին»:
ԱՄՆ-ն առաջին անգամ արտասահմանում ներկայացրել է ծովային բազավորման Tomahawk R/UGM-109 Block IV նորագույն թեւավոր հրթիռը, որն արձակվում է վերջրյա նավերից եւ սուզանավերից:
Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շրջանի բնակիչների համար ավելի քան 100 հյուրանոցային համարներ են նախապատրաստվել՝ հեղեղի պատճառով մարդկանց տարհանելու նպատակով:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Դեբի Վասերման-Շուլցի (Դեմոկրատական կուսակցություն) գրասենյակից, որը գտնվում է Ֆլորիդայի նահանգում, կասկածելի փաթեթի պատճառով մարդիկ են տարհանվել:
Հոկտեմբերի 22-ին, ամերիկյան Նյու Յորք նահանգում, ֆինանսիստ Ջորջ Սորոսի տան մոտ պայթուցիկ սարք է հայտնաբերվել։
Միացյալ Նահանգների նախկին նախագահներ Բարաք Օբամայի և Բիլ Քլինթոնի, ինչպես նաև ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի գրասենյակների փոստարկղերում ռումբեր են հայտնաբերվել:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Բաքվում ադրբեջանցի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ԱՄՆ-ը սատարում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը Թուրքիա մեկնող իր երկրի քաղաքացիներին հորդորել է Թուրքիայում գտնվելու ժամանակ զգույշ լինել սոցիալական ցանցերում գրառումներ կատարելիս և հրապարակումները հավանելիս:
Չորեքշաբթի օրը Բաքու է ժամանել ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը։ Այս մասին թվիթերյան իր էջում հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։
Ըստ նրա՝ նույնիսկ ադրբեջանցիներն են պնդում, որ այդ ուղղաթիռները ռազմականացվել են և անցել բանակի տրամադրության տակ՝ որպես ռազմական նպատակներով օգտագործվող ուղղաթիռներ։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ երկրի իշխանությունները չեղարկում են Սաուդյան Արաբիայի այն հպատակներին տրված այցագրերը, որոնք կասկածվում են ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշքաջիի սպանության մեջ:
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) շուրջ բանակցություններում «իռլանդական սահմանի» հետ կապված իրադրության պատասխանատվությունն ընկած է Միացյալ Թագավորության վրա:
«Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ, Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն հայտարարել է, որ նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու դեպքում կփոխի Դոնբայի շուրջ բանակցությունների ձեւաչափը, կամրապնդի բանակը եւ կկասեցնի «պատերազմի վրա բիզնես անելը»։