Բաժիններ՝

Մակրոնը Սաուդյան Արաբիայից պահանջել է բացահայտել Հաշքաջիի գործի մանրամասնությունները

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Սաուդյան Արաբիայի Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդ թագավորի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում պահանջել է բացահայտել Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում լրագրող Ջամալ Հաշքաջիի զոհվելու հանամանքների հետաքննության մանրամասնությունները:

Այդ մասին հայտնել է «Ֆրանսպրես» գործակալությունը: «Ֆրանսիայի նախագահն իր վրդովմունքն է հայտնել Հաշքաջիի զոհվելու կապակցությամբ եւ Սաուդյան Արաբիայի թագավորից պահանջել է լույս սփռել գործի հանգամանքների վրա»,- ասված է Ելիսեյան պալատի կողմից տարածված հաղորդագրության մեջ, որի տեքստը մեջբերում է գործակալությունը:

Էմանուել Մակրոնը նաեւ խոստացել է միանալ այն միջազգային պատժամիջոցներին, որոնք կարող են սահմանվել լրագրողի մահվան մեջ մեղավորների նկատմամբ: Ավելի վաղ Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներայացուցիչ Բենժամեն Գրիվոն հայտարարել է, որ Ֆրանսիան կարող է պատժամիջոցներ սահմանել Սաուդյան Արաբիայի դեմ, եթե պարզվի, որ թագավորությունը պատասխանանատու է լրագրող Ջամալ Հաշքաջիի սպանության գործում: Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ նախօրյակին ելույթ ունենալով Եվրախորհրդարանում, հայտարարել է, որ Եվրոպական միությունը պահանջում է սաուդցի լրագրող Ջամալ Հաշքաջիի սպանության մանրակրկիտ հետաքննություն անցկացնել:

«Եվրոպան շահագրգռված է բոլոր մանրամասնությունների բացահայտմամբ, անկախ այն բանից, թե ով է կանգնած այդ արարքի հետեւում»,-ասել է նա: Տուսկը Հաշքաջիի սպանությունը որակել է «սարսափազդու հանցագործություն»: «Վստահ եմ, որ դուք թույլ չեք տա, որ Եվրոպան, նրա պետությունները եւ ինստիտուտները ներքաշվեն ինչ-որ կասկածելի խաղերի մեջ»,-ասել է նա՝ դիմելով եվրոպացի պատգամավորներին: Սաուդցի լրագրող Ջամալ Հաշքաջին, որը հայտնի էր Էր Ռիադի քաղաքականության վերաբերյալ քննդատական հոդվածներով, կորել է հոկտեմբերի 2-ին՝ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսություն այցելելուց հետո: Հոկտեմբերի 20-ին սաուդյան իշխանությունները հայտնել են, որ լրագրողը դիվանագիտական առաքելության շենքում սպանվել է կոնֆլիկտի հետեւանքով, սակայն միջադեպի մանրամասները չեն ներկայացրել, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս