Բաժիններ՝

Զախարովան աբսուրդ է որակել ՌԴ-ի և Չինաստանի կողմից Թրամփին գաղտնալսելու մասին լուրերը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան աբսուրդի թատրոն է անվանել The New York Times թերթի տեղեկատվությունը, ըստ որի՝ իբր Ռուսաստանն ու Չինաստանը գաղտնալսում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցները:

«Դա աբսուրդի թատրոնի ևս մի օրինակ է, որում մենք այժմ գտնվում ենք: The New York Times թերթն առանց կոնկրետ աղբյուրների հղման, չհիմնվելով հեռախոսային ինչ որ տվյալների վրա, պատմում է ԱՄՆ նախագահի ինչ որ հեռախոսազրույցների գաղռմասլումների մասին: Միաժամանակ, ԱՄՆ-ը, դա հաստատված տվյալներ են, ամբողջովին անամոթաբար գաղտնալսել է, օրինակ, տիկին Մերկելին»,- ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, ասել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031