Բաժիններ՝

Թրամփը դատապարտել է բռնությունը և ամերիկացիներին կոչ է արել խնդիրները լուծել ընտրությունների օգնությամբ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դատապարտել է բռնության կիրառումը որպես քաղաքական հակառակորդների վրա ճնշման մեթոդ եւ ամերիկացիներին կոչ է արել գոյություն ունեցող բոլոր տարաձայնությունները կարգավորել՝ նոյեմբերի 6-ին մասնակցելով Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին: Միացյալ Նահանգների ղեկավարն այս մասին հայտարարել է հոկտեմբերի 24-ին Վիսկոնսինի նահանգում կայացած հանրավաքում: Նրա ելույթը հեռարձակել է C-SPAN հեռուստաալիքը։

«Կա մեր տարաձայնությունները վերացնելու միայն ու միայն մեկ միջոց. դա խաղաղ քվեարկությունն է ընտրատեղամասերում»,- հավելել է ԱՄՆ-ի նախագահը: Թրամփը նաեւ հորդորել է Միացյալ Նահանգների զանգվածային լրատվամիջոցներին՝ դադարեցնել քաղաքական գործիչների վրա հարձակումներն ընտրությունների նախաշեմին: «Զանգվածային լրատվամիջոցները նույնպես պետք է պատասխանատվություն դրսեւորեն եւ հարգալից տոն պահպանեն, ինչպես նաեւ դադարեցնեն անվերջ թշնամանքը եւ մշտական բացասական ու հաճախ անհիմն հարձակումներն իրենց նյութերում»,- ասել է նա:

Ավելի վաղ Գաղտնի ծառայությունը հայտնել է, որ կալանել է երկու պայթուցիկ սարք, որոնք փոստով առաքվել են ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամային եւ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին: Եվս մեկ ենթադրյալ պայթուցիկ սարք է ստացվել Նյու Յորքում Time Warner Center-ի շենքում, որտեղ գտնվում է CNN հեռուստաալիքի գրասենյակը: Այն հասցեագրված է եղել Կենտրոնական հետախուզական վարչության նախկին տնօրեն Ջոն Բրենանին: Նույն օրը Ֆլորիդայի նահանգում տարահանվել է կոնգրեսական Դեբի Վասերման Շուլցի գրասենյակը, որտեղ նույնպես նման ծանրոց է ստացվել:

Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Քուոմոն նույնպես հայտարարել է, որ իր համար կասկածելի ծանրոց է եկել, բայց շուտով պարզվել է, որ այն շինծու է եղել: Նաեւ ծանրոցներ են ստացել դեմոկրատ կոնգրեսական Քամիլա Հարիսի ընդունարանը, որը գտնվում է San Diego Tribune թերթի հետ նույն շենքում, CNN հեռուստաալիքը եւ «Բաց հասարակություն» կազմակերպության կենտրոնակայանը: Հոկտեմբերի 22-ին պայթուցիկ սարք է գտնվել փոստարկղում՝ Նյու Յորքի նահանգում ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսի տան մոտ: Եվս մեկ կասկածելի փաթեթ է հայտնաբարվել Մերիլենդում Կոնգրեսի փոստային տեսակավորման հիմնակայանում: Այդ գրոհների հետաքննությունն այժմ առաջնահերթություն է Հետաքննությունների դաշնային բյուրոյի ամար, հաղորցդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս