Երևանում Բոլթոնին հավաստիացրել են, որ Սիրիա մեկնող առաքելությունը բացառապես մարդասիրական է

«Ցանկացած երկրի դեպքում ռազմական բնույթի մասնակցությունը Սիրիայում սխալ կլինի»,- այս մասին այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը՝ անդրադառնալով ՀՀ-ի կողմից Սիրիա հումանիտար առաքելություն գործուղելու նախաձեռնությանը:

Նա նշեց, որ այդ թեման այսօր քննարկել է ՀՀ նախագահի և նրա խորհրդականների հետ: Բոլթոնի դիտարկումների համաձայն, Միացյալ Նահանգները ևս մարդասիրական առաքելություն է իրականացնում: Ըստ նրա, կարևորն այն է, որպեսզի այդ առաքելությունը չանդրադառնա քաղաքականության, կողմերի հարաբերությունների վրա:

ԱՄՆ նախագահի խորհրդականն ասաց, որ իրեն Հայաստանում հավաստիացրել են, որ Սիրիա մեկնող առաքելությունը զուտ մարդասիրական է և չի պարունակելու որևէ ռազմական տարր:

«Ցանկացած երկրի դեպքում ռազմական բնույթի մասնակցությունը Սիրիայում կլինի սխալ, քանի որ այնտեղ արդեն 7-8 հակամարտող կողմ կա»,-ասաց նա:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031