Բաժիններ՝

Եվրախորհրդարանը քվեարկել է ԵՄ-ում միանգամյա պլաստիկե սպասքի արգելման օգտին

Եվրախորհրդարանը (ԵԽ) հոկտեմբերի 24-ին քվեարկել է 2021 թվականից Եվրամիությունում որոշակի պլաստիկե իրերի, մասնավորապես, սեղանի ամանեղենի եւ սպասքների, բամբակի ձողիկների, կոկտեյլի ցողունիկների եւ խառնիչների, օդապարիկների բռնիչների օգտագործման արգելքի սահմանման օգտին: Կողմ է քվեարկել 571 պատգամավոր, դեմ՝ 53-ը, ինչի մասին վկայում են քվեարկության արդյունքները։

Ավելի վաղ մի շարք միանգամյա պլաստիկե իրերի, որոնց բաժին է ընկնում ծովային աղբի ավելի քան 70 տոկոսը, օգտագործման արգելքի սահմանման օգտին քվեարկել էր Եվրախորհրդարանի շրջակա միջավայրի կոմիտեն:

Պլաստիկե որոշ իրերի օգտագործումը Եվրամիությունում, որոնց այլընտրանքը չկա, առաջարկվում է կրճատել մինչեւ 2025 թվականը: Այժմ Եվրախորհրդարանը պետք է նոյեմբերին Եվրահանձնաժողովի եւ ԵՄ-ի խորհրդի հետ բանակցություններ վարի Եվրամիության համապատասխան դիրեկտիվի նախագծի շուրջը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031