Բաժիններ՝

Կուբանի հյուրանոցներում ավելի քան 100 սենյակ է նախապատրաստվել հեղեղի պատճառով տարհանման համար

Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շրջանի բնակիչների համար ավելի քան 100 հյուրանոցային համարներ են նախապատրաստվել՝ հեղեղի պատճառով մարդկանց տարհանելու նպատակով:

Այս մասին ռուսական ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է շրջանի ղեկավար Անատոլի Ռուսինը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շրջանում արտակարգ ռեժիմ է հայտարարվել, որտեղ հորդառատ անձրևների պատճառով ջրհեղեղներ են գրանցվել, տարհանվել են տներ:

Բոլոր ծառայություններն անցել են շուրջօրյա աշխատանքային ռեժիմի:

«Բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեին, տարհանվել են հյուրանոցային սենյակներ, որպեսզի մարդիկ կարողանան տեղափոխվել եւ գիշերը անցկացնել նորմալ պայմաններում», – ասել է Ռուսինը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031