Ջոն Բոլթոնը ժամանել է Բաքու

Չորեքշաբթի օրը Բաքու է ժամանել ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը։ Այս մասին թվիթերյան իր էջում հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։ Ըստ ստացված հաղորդագրությունների, բանակցություններ են սկսվել Բոլթոնի եւ Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովի միջեւ։

Այցի ընթացքում, ինչպես հաղորդում է News.az կայքը, Բոլթոնը հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի պաշտոնատար այլ անձանց հետ՝ քննարկելու համար ԱՄՆ-ի ու Ադրբեջանի միջեւ համագործակցությանը զարկ տալու հեռանկարները։ Քննարկվելու են նաեւ տարածաշրջանային հարցեր։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031