Բաժիններ՝

Հաշքաջիի սպանությունը վաղօրոք ծրագրված է եղել. Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազ

Լրագրող Ջամալ Հաշքաջիի սպանությունը վաղօրոք ծրագրված է եղել: Այդ մասին, ինչպես հոկտեմբերի 25-ին հայտնել է Al Ekhbariya հեռուստաալիքը, հայտարարել է Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազ շեյխ Սաուդ ալ Մուաջիբը։

«Հաշքաջիի գործով կասկածյալները կանխամտածված են գործել»,- ասել է ալ Մուաջիբը: Նա նաեւ նշել է, որ դատախազությունը ստացել է տվյալներ, որոնք ներկայացրել է սաուդա-թուրքական համատեղ հետաքննչական խումբը: «Հետաքննությունը շարունակվելու է»,- հավելել է գլխավոր դատախազը:

Սաուդցի լրագրող Ջամալ Հաշքաջին, որը հայտնի էր Էր Ռիադի քաղաքականության վերաբերյալ քննդատական հոդվածներով, կորել է հոկտեմբերի 2-ին՝ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսություն այցելելուց հետո: Հոկտեմբերի 20-ին սաուդյան իշխանությունները հայտնել են, որ լրագրողը դիվանագիտական առաքելության շենքում սպանվել է կոնֆլիկտի հետեւանքով, սակայն միջադեպի մանրամասները չեն ներկայացրել, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս