ԱՄՆ նախագահի խորհրդականը կարևորել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Բաքվում ադրբեջանցի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ԱՄՆ-ը սատարում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

«ԱՄՆ-ը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող պետություն, սատարում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորմանը, խաղաղությունը կարևոր է, ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար»,-ադրբեջանցի պաշտոնյաների հետ հանդիպմանը նշել է Բոլթոնը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031