Բաժիններ՝

Գերմանիայի ԱԳՆ-ն Թուրքիա մեկնող քաղաքացիներին հորդորել է զգույշ լինել սոցցանցերում գրառումներ կատարելիս

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը Թուրքիա մեկնող իր երկրի քաղաքացիներին հորդորել է Թուրքիայում գտնվելու ժամանակ զգույշ լինել սոցիալական ցանցերում գրառումներ կատարելիս և հրապարակումները հավանելիս: Այս մասին գրում է գերմանական DW հեռուստաընկերության կայքը:

Գերմանիայի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ վերջին տարիներին Գերմանիայի բազմաթիվ քաղաքացիներ Թուրքիայում ձերբակալվել ու բազմաթիվ խնդիրներ են ունեցել: Ձերբակալությունների մեծ մասի պատճառը եղել է թուրքական իշխանությունների դեմ ուղղված քննադատական դիրքորոշումը, որը հիմնականում արտահայտվել է սոցցանցերում կատարված գրառումների և հրապարակումների միջոցով:

Գերմանիայի ԱԳՆ փոխանցմամբ՝ եղել են դեպքեր, որ մարդկանց հարցաքննության են կանչել տարբեր արտահայտությունների համար, որոնք Գերմանիայում տեղավորվում են խոսքի ազատության իրավունքի սահմաններում, իսկ Թուրքիայում դրանց համար մարդիկ ենթարկվում են քրեական հետապնդումների:

Թուրքիայում մարդիկ կարող են հետապնդման ենթարկվել նաև համացանցում ինչ-որ հրապարակումներ հավանելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031