Բաժիններ՝

Իսրայելը ՀԱՄԱՍ-ի ութ թիրախ է խոցել ի պատասխան Գազայի հատվածից իրականացված հրթիռակոծման

Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչները հոկտեմբերի 25-ին ՀԱՄԱՍ-ի ութ ռազմական թիրախ են խոցել Գազայի հատվածում ի պատասխան հրեական պետության տարածքի հրթիռակոծման:

Այդ մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը: «Այսօր (հոկտեմբերի 25-ին) ավելի վաղ Գազայի հատվածից հրթիռ էր արձակվել Իսրայելի տարածքի վրա: Ի պատասխան Իսրայելի ռազմօդային ուժերը Գազայի հատվածի տարածքում ութ ռազմական թիրախ են խոցել ՀԱՄԱՍ-ի երեք ճամբարներում»,- ասված է զինվորականների տարածած հաղորդագրության մեջ: Բանակում հավելել են, որ 2007 թվականից միջատարածքում իշխող ՀԱՄԱՍ շարժումն է «պատասխանատվություն կրում այն ամենի համար, ինչ տեղի է ունենում Գազայի հատվածում»:

Սա 2018 թվականի սկզբից ի վեր արդեն վեցերորդ փոխադարձ հարվածներին են Գազայի հատվածի արմատականների եւ իսրայելացի զինվորականների միջեւ: Նախորդը տեղի է ունեցել հոկտեմբերի 17-ին: Այն ժամանակ պաղեստինյան միջատարածքից արձակված հրթիռը բնակելի տուն էր խոցել Իսրայելի 200 հազար բնակիչ ունեցեղ Բեեր Շեւա քաղաքում, ի պատասխան Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 20 թիրախ էր խոցել Գազայի հատվածում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս