Բաժիններ՝

Ուկրաինայում եղանակի պատճառով 146 բնակավայր է հոսանքազրկված

Ուկրաինայի ինը մարզերում անբարենպաստ եղանակի պատճառով հոսանքազրկված է շուրջ 150 բնակավայր: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

«Եղանակային պայմանների (անձրեւներ, քամու պոռթկումներ) բարդանալու հետեւանքով էլեկտրահաղորդման գծերի պաշտպանության համակարգի գործելու պատճառով հոսանքազրկում է տեղի է ունեցել 146 բնակավայրերում, որոնք գտնվում են ինը մարզերում, ներառյալ Վինիցայի, Լվովի, Տեռնոպոլի, Չեռնովիցիի, Իվանո-Ֆրանկովսկի, Լուգանսկի, Անդրկարպատյան, Դոնեցկի եւ Վոլինի մարզերը»,-ասված է հաղորդչագրության մեջ:

Ավելի վաղ օդերեւութաբանները նախազգուշացրել էին հոկտեմբերի 24-25-ին եղանակի վատանալու մասին: Ընթացիկ շաբաթվա մեջ Ուկրաինայում սպասվում է ջերմաստիճանի աստիճանական նվազում: Աշխատանքային շաբաթվա ավարտին սպասվում են ձնախառն անձրեւներ: Հոկտեմբերի 25-ին Ուկրաինայի շատ մարզերում կտեղան անձրեւներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս