Բաժիններ՝

Ֆինլանդիայում մեկնարկեցին Northern Coasts-2018 միջազգային զորավարժությունները

Ֆինլանդիայում հոկտեմբերի 25-ին սկսվել են Northern Coasts-2018 («Հյուսիսային ափեր») միջազգային ծովային զորավարժությունները, որոնք տեղի կունենան հոկտեմբերի 25-ից մինչեւ նոյեմբերի 8-ը:

Այդ մասին հայտնել էերկրի պաշտպանության ուժերի մամուլի ծառայությունը: Ռազմական գերատեսչությունում նշել են, որ զորավարժություններին կմասնակցեն «ավելի քան 4 հազար մարդ, 45 նավ եւ տասից ավելի օդանավեր»: Զորավարժությունների նպատակը համատեղ միջազգային գործողությունների փորձարկումն է զորքերի ստորաբաժանումների եւ հրամանատարության մակարդակով, տարբեր երկրների զորքերի համատեղելիության ամրապնդումը, մասնավորապես, ափամերձ գոտիներում գործողություններ իրականացնելիս:

Ընդամենը վարժանքներին մասնակցում է 13 երկիր, այդ թվում՝ Ֆինլանդիան, Շվեդիան, Դանիան, Բելգիան, Իտալիան, Նիդեռլանդները, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Կանադան, ԱՄՆ-ն եւ Գերմանիան: Ֆիննական կողմից դրանցում գործի է դրված մոտավորապես 2 հազար մարդ: ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերի եւ Եվրամիության անդամ ափամերձ երկրների ստորաբաժանումների Northern Coasts միջազգային զորավարժություններն անցկացվում են 2007 թվականից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս