Բաժիններ՝

Տուսկը «իռլանդական սահմանի» հետ կապված իրադրության պատասխանատվությունը դրել է Լոնդոնի վրա

Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) շուրջ բանակցություններում «իռլանդական սահմանի» հետ կապված իրադրության պատասխանատվությունն ընկած է Միացյալ Թագավորության վրա: Այդ մասին հոկտեմբերի 24-ին հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը:

«Brexit-ը դե ֆակտո քաղաքական որոշում է Եվրամիության եւ Մեծ Բրիտանիայի միջեւ սահմանի վերականգնման համար: Brexit-ը ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի անջատման նախագիծ է: Ես չգիտեմ, թե ինչպիսին կլինի բանակցությունների արդյունքը, բայց գիտեմ, որ Brexit-ի շուրջ գործարքը հարյուր տոկոսով պատասխանատու էԷ իռլանդական սահմանի վերաբերյալ հարցի լուծման համար»,-ասել է նա՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանի նստաշրջանում: ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ բանակցություններում, որոնք անցկացվում են արդեն 19 ամիս, գլխավոր փորձաքարը» մնում է իռլանդական սահմանը:

Կողմերը պետք է պայմանավորվեն, թե ինչպես ապահովել 1998 թվականի Բելֆասթյան համաձայնագրի պայմանների կատարումը, եւ թույլ չտալ Brexit-ից հետո իրական սահմանի հայտնվելը Հյուսիսային Իռլանդիայի եւ Իռլանդիայի Հանրապետության միջեւ, ընդ որում՝ չխախտելով Միացյալ Թագավորության ամբողջականությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս