Բաժիններ՝

ԱՄՆ-ն առաջին անգամ արտասահմանում ներկայացրել է Tomahawk Block IV նորագույն թևավոր հրթիռը

ԱՄՆ-ն առաջին անգամ արտասահմանում ներկայացրել է ծովային բազավորման Tomahawk R/UGM-109 Block IV նորագույն թեւավոր հրթիռը, որն արձակվում է վերջրյա նավերից եւ սուզանավերից: Euronaval 2018 ռազմածովային սալոնում հրթիռը ցուցադրվում է Raytheon ընկերության ստենդում, որն այդ հրթիռի մշակողն ու սերիական արտադրողն է, հրթիռ, որը կիրառվել է, մասնավորապես, Սիրիային հրթիռահարվածներ հասցնելիս։

Ինչպես լրագրողների համար հատուկ կազմակերպված ճեպազրույցում հայտնել են Raytheon ընկերության ներկայացուցիչները, նոր հրթիռում ինտեգրացվել են մի ամբողջ շարք նորամուծություններ, որոնց թվում առանձնապես աչքի է ընկնում ինչպես անշարժ վերերկրյա, այնպես էլ շարժվող ծովային թիրախների վրա գրոհելու հնարավորությունը, ինչն ապահովվում է ինքնանշանառման նոր գլխիկով:

Tomahawk հրթիռը Block IV տարբերակով ունի հետեւյալ բնութագրերը. երկարությունը՝ 5,56 մետր, տրամագիծը՝ 51,8 սանտիմետր, զանգվածը՝ 1315,4 կիլոգրամ, զանգվածն արագարարով՝ 1587,6 կիլոգրամ, թեւի բացվածքը՝ 2,7 մետր, հեռահարությունը՝ 1600 կիլոմետր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս