Բաժիններ՝

Եթովպիայի խորհրդարանն առաջին անգամ կին է ընտրել երկրի նախագահի պաշտոնում

Եթովպիայի խորհրդարանը հոկտեմբերի 25-ին երկրի նոր նախագահ է ընտրել դիվանագետ Սահլե-Վորկ Զեւդեին, որը դարձել է պատմության մեջ այդ պաշտոնն զբաղեցրած առաջին կինը: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:

Ավելի վաղ Սահլե-Վորկ Զեւդեն աշխատել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի աշխատակազմում, ինչպես նաեւ որպես կազմակերպության ղեկավարի՝ Աֆրիկյան միությանն առընթեր պաշտոնական ներկայացուցիչ:

Եթովպիայի նախագահի պաշտոնում նա փոխարինել է Մուլատու Տեշոմեին, որը նախօրյակին պաշտոնաթողության խնդրագիր է ներկայացրել: Եթովպիայի Սահմանադրության համաձայն, նախագահը պետության ղեկավարն է, սակայն իրական իշխանությունը կենտրոնացած է վարչապետի ձեռքում, որը հենվում է խորհրդարանական մեծամասնության վրա: Նախագահը նույնպես ընտրվում է խորհրդարանի կողմից, բայց կատարում է ներկայացուցչական գործառույթներ:

Մուլատու Տեշոմեի վաղաժամկտ պաշտոնաթողությունը, որը երկիրը գլխավորում էր վերջին հինգ տարում, կապված է այն բարեփոխումների քաղաքականության հետ, որոնք սկսել է կառավարության նոր ղեկավար Աբի Ահմեդը, ով այդ պաշտոնում այս տարվա ապրիլին փոխարինել է Հայլեմարիամ Դեսալենին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031