![](/banners/BeFunky-design.jpg)
Եվրախումբը համաձայնության հասավ եվրոգոտու բարենորոգման հարցում
![](https://168.am/wp-content/uploads/2018/12/956814.jpg)
Եվրոյի գոտու 19 երկրների ֆինանսների նախարարները համաձայնության են հասել եվրոգոտու բարենորոգման շուրջը: Դեկտեմբերի 4-ին այս մասին հայտարարել է Եվրախմբի ղեկավարի ներկայացուցիչ Լուիս Ռեգոն՝ ամփոփելով նախարարների նիստի արդյունքները։
«Նիստն ավարտվեց 18 ժամ անց: Մենք համաձայնության հասանք եվրոյի գոտու բարենորոգման շուրջը»,- ասել է նա:
Ինչպես ավելի ուշ հայտարարել է Եվրախմբի նախագահ Մարիո Սենտենոն, բարենորոգումը կվերաբերի, մասնավորապես, բյուջեին: «Ֆրանսիան եւ Գերմանիան եվրոգոտու բյուջեի նոր ճարտարապետություն առաջարկեցին»,- նշել է նա: Նրա խոսքով՝ այդ հանդիպման արդյունքների մասին Եվրամիության պետությունների եւ կառավարությունների ղեկավարները կիրազեկվեն դեկտեմբերի 13 – 14-ը կայանալիք գագաթնաժողովում: Այնտեղ, ինչպես սպասվում է, կհաստատվեն բարենորոգման վերաբերյալ վերջնական որոշումները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: